Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ ժամը 04։00–ի դրությամբ վիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին NEWS.am-ին ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը:

«Գյուղում բոլորը հանգիստ են, ոչ մեկ գյուղը չի լքել, ապաստարաններ չեն մտել: Այս պահին կրակոցներ չկան, սակայն մինչեւ այդ կրակոցների հետեւանքով խոտածածկ տարածք է այրվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: