Twitter Inc-ի բաժնետերերի մեծ մասը քվեարկել է սոցիալական ցանցն Իլոն Մասկին 44 մլրդ դոլարով վաճառելու օգտին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Բաժնետերերի քվեարկության վերջնաժամկետը երեքշաբթին է, բայց երկուշաբթի օրվա երեկոյան բավական շատ ներդրողներ էին քվեարկել, որպեսզի արդյունքը որոշակի լինի, տեղեկացրել են աղբյուրները։

Մասկը Twitter-ին տեղեկացրել է, որ չի շարունակի պլատֆորմը գնելու գործարքը՝ հավաստիացնելով, որ իրեն մոլորության մեջ են գցել պլատֆորմում սպամ-աքաունթների պատճառով, եւ ինքը տեղեկացված չի եղել վճարման մասին համաձայնագրին, որն ընկերությունը կնքել էր բարձր ղեկավարներից մեկի հետ։ Երկու կողմերը սա պետք է քննարկեն դատարանում եկող ամիս։

Twitter-ի իրավաբանները հայտարարել են, որ պատճառները, որոնք ստիպել են Մասկին հրաժարվել գործարքից, «անվավեր էին եւ անիրավաչափ»։

Մասկի դեմ Թվիթերի դատավարությունը պետք է սկսվի հոկտեմբերի 17-ին Դելավերի դատարանում։