ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից՝ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։

«Անվտանգության խորհուրդն այսպիսի նամակ է ստացել Հայաստանի առաքելությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նամակում ասվում է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է «հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, որն անմիջական վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։