ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերել, ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Հայտարարության համաձայն՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր չլուծված խնդիրները լուծել երկխոսության ու առկա ձեւաչափերի շրջանակներում։

Նա նաեւ կոչ է արել նրանց լիովին կատարել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանում բոլոր միջնորդական ջանքերին։