ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) գրանցել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

NEWS.am-նի ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։