Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին, հայտնում է Անատոլյան գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը խորը ցավակցություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիեւին՝ ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի հետ է։ Իլհամ Ալիեւը նշել է, որ եղբայրական Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է, իսկ Ադրբեջանը բոլոր հարցերում միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է։