Շատ կարեւոր են Հայաստանի հետ գործընկերային, բարեկամական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը։

«Արեւմուտքը պայքարում է մեր ամենակարեւոր մրցակցային առավելության դեմ՝ ռուսական մշակույթի դեմ, որպեսզի վարկաբեկի, չեղարկի ռուսական մշակույթը, չեղարկի Ռուսաստանը։ Սա մեր երկրի հետ ցանկացած մրցակցության վախն է, որը մենք պետք է հաղթահարենք, եւ այստեղ շատ կարեւոր են մեր գործընկերությունը, բարեկամական հարաբերությունները ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Աբխազիայի, Օսիայի, Հայաստանի, Բելառուսի եւ այլ երկրների հետ: Սա ազնիվ քննարկման առանցքային հարթակ է»,-ասել է նա։