Նոր փոփոխությունները նախատեսում են, որ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում, ՀՀ կառավարությունը կկարողանա օգտվել հեռահաղորդակցության ցանցերից եւ սպասարկել դրանք՝ ելնելով պետական անհրաժեշտությունից։ Այս մասին Ազգային ժողովի նիստին «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։

Ընդ որում, օգտագործման կարգը կսահմանի կառավարությունը։

«Կառավարությունը նաեւ կմշակի ստացիոնար եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի կիրառման կարգը»,- ասաց Սահակյանը։

Նշենք, որ օրինագիծը մշակվել է մինչ վերջին ռազմական գործողությունների սկսվելը։