Մենք բոլորս գտնվում ենք որոշակի միություններում (Միութենական պետություն, ՀԱՊԿ, ԵՏՄ), իսկ նրանք, ովքեր ապրում են այդ տարածքում, այդ մասին գրեթե ոչինչ չգիտեն։ Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Պետական դումայի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը։

Նրա խոսքով՝ չկա հնարավորություն, որպեսզի մարդը կարողանա գնալ մի որեւէ խոշոր առեւտրի կենտրոն, մեր գրողի հայերեն գիրք վերցնի, կարդա, վերադարձնի կամ հետը տանի։

«Մենք պետք է զարգացնենք այդ տեխնոլոգիաները։ Մենք հեռու չենք գնա, եթե չզբաղվենք մշակութային փոխանակմամբ։ Մեր արժեքները նույնն են։ Հայաստանում հիանալի ընտանիքներ կան, մեծ թվով մարդկանց հետ ես բարեկամություն եմ անում։ Մենք Մոսկվայում, եւ երբ Երեւանում եմ լինում, ընտանիքներով միմյանց հյուր ենք գնում։

Արժեքները նույնն են, դրա համար էլ մշակութային փոխփոշոտումը պետք է շարունակվի, այն պետք է այսօր կարեւոր առանձնահատկություն լինի։

Ինչպե՞ս ենք մենք ճանաչելու միմյանց։ Մենք միմյանց մասին, տարբեր ժողովուրդների մասին սովորաբար իմանում ենք արտակարգ դրությունների մասին ինչ-որ լուրերից։ Բայց չէ՞ որ դա վատ է։ Մենք պետք է ձեռքբերումների մասին իմանանք։ Օրինակ, հայերը Ռուսաստանում հիանալի ֆիլմեր են նկարում»,- ընդգծել է խորհրդարանականը։