ՄԱԿ-ը զգուշացնում է, որ կլիմայական ճգնաժամի պատճառով աշխարհը մտնում է «ոչնչացման անհայտ տարածք», քանի որ երկրները չեն կարողանում համապատասխան թիրախներ սահմանել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար, հաղորդում է CNBC-ը։

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) կողմից կազմված զեկույցում ասվում է, որ կլիմայի փոփոխության հետ կապված աղետները հնգապատկվել են վերջին հինգ տասնամյակների ընթացքում։

Նշվում է, որ 2030 թվականի համար կլիմայի գլոբալ պարտավորությունները պետք է չորս անգամ ավելի բարձր լինեն՝ գլոբալ տաքացումը մինչեւ 2 աստիճան Ցելսիուսով սահմանափակելու համար, եւ յոթ անգամ ավելի բարձր՝ մինչեւ 1,5 աստիճան գլոբալ տաքացման սահմանը հասնելու համար:

Գիտնականները նշել են, որ 48 տոկոս հավանականություն կա, որ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը՝ համեմատած նախաարդյունաբերական ժամանակների հետ, առաջիկա հինգ տարում կհասնի 1,5 աստիճան Ցելսիուսի։