Ferrari-ն ներկայացրել է նոր Purosangue-ը՝ ընկերության պատմության մեջ առաջին չորսդռնանի սերիական ավտոմեքենան, հայտնում է CNBC-ն։

Purosangue-ը կարծես ամենագնաց լինի, որը նման է Porsche եւ Maserati ապրանքանիշների այլ շքեղ սպորտային մեքենաներին: Բայց չնայած չափսերին, ձեւին եւ նստարանների բարձր դիրքին, ընկերությունը պնդում է, որ Purosangue-ը, որը իտալերեն նշանակում է «զտարյուն», սպորտային մեքենա է, որը ի սկզբանե նախագծված է ինչպես իրական Ferrari:

Purosangue-ը կարող է չունենալ Ferrari-ի ավանդական ձեւը, բայց այն կհնչի որպես Ferrari: Նոր մոդելը հագեցած է 715 ձիաուժ հզորությամբ 6,5 լիտրանոց V-12 շարժիչով, որը տեղադրված է առջեւի առանցքի հետեւում, այլ ոչ թե վերեւում, ինչպես ամենագնացների եւ քրոսովերների մեծ մասում:

Ferrari-ն հայտարարել է, որ քանի որ Purosangue-ի շարժիչը եւ փոխանցման տուփը հետեւում են տեղադրված, դա գրեթե հավասարաչափ բաշխում է մեքենայի քաշը չորս անիվների միջեւ՝ բարելավելով կառավարումը: