Այսուհետ Փաշինյանին հարցեր տալն իմաստ չունի, օրակարգում միայն մեկ հարց է՝ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նրան սարսափեցրել է տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը, որոնք  ինքնաբուխ դուրս են եկել փողոց»,-նկատեց պատգամավորը։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, այս միջադեպերը չէին լինի, այս պատերազմը չէր լինի։

«Ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ ոչ ոք իրավունք չունի մարդկանց ուղղորդել»,-ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում քաղաքացիների երեկվա հանրահավաքին։