Կարծում եմ, որ կառավարող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար առաջին տեղում ոչ թե Փաշինյանի պաշտպանությունն է, այլ հայրենիքի պաշտպանությունը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դրության մեջ կհայտնվեն այդ պատգամավորները, եթե ես նրանց անունները տամ»,- հռետորական հարց է տվել պատգամավորը։

Հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են կառավարող կուսակցության ներկայացուցիչների հետ, Կյուրեղյանն ընդգծել է, որ գործընթացը գնում է իր ընթացքով։

«Մենք գնում ենք դեպի արդյունք։ Մեր խնդիրը վարչապետի հրաժարականն է, եւ մենք կլուծենք այդ խնդիրը, անգամ եթե ինչ-որ մեկի համար անցանկալի է»,- նշել է պատգամավորը։