ԵՄ-ն ցանկանում է խստացնել խելացի սարքերի կիբեrանվտանգության կանոնները:

Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր օրենք ընդունել, որը արտադրողներին պարտավորեցնում է ապահովել, որ ինտերնետին միացած սարքերը համապատասխանեն կիբեռանվտանգության չափանիշներին, ինչը 27 երկրների դաշինքը դարձնում է ավելի քիչ խոցելի հարձակումների նկատմամբ, հաղորդում է Reuters-ը։

Միայն Եվրոպայում կիբեռհարձակումների արժեքը կազմում է տարեկան 180-ից 290 միլիարդ եվրո՝ ըստ ԵՄ պաշտոնյաների տվյալների: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ կիբեռհարձակումների աճ է գրանցվել: