ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն մեծացնում են ճնշումը Թուրքիայի վրա՝ պահանջելով հրաժարվել «Միր» քարտերին միանալուց, գրում է  FT-ը՝ վկայակոչելով աղբյուրները։  

ԱՄՆ-ն ուշադրություն է հրավիրել ռուսական «Միր» վճարային համակարգի հետ աշխատող թուրքական բանկերի վրա։ Միաժամանակ, Բրյուսելը պատվիրակություն է պատրաստում, որն իր մտահոգություններն ուղղակիորեն կհայտնի թուրք պաշտոնյաներին։

«Մենք շատ հստակ ազդանշան կուղարկենք, որ երրորդ երկրների ֆինանսական հաստատությունները չպետք է միանան «Միր» վճարային ցանցին, քանի որ, ինչպես հասկանում եք, դա իր մեջ ներառում է պատժամիջոցներից խուսափելու որոշակի ռիսկեր»,-ասել է  աղբյուրներից մեկը: 

Թուրքիայի վրա ճնշումը սկսվել է այն ժամանակ, երբ արեւմտյան երկրները նոր պատժամիջոցներ սահմանելուց անցել են արդեն իսկ գործող սահմանափակումների խստացմանը: