Zoom Video Communications Inc-ը «հետաքննում է խնդիրները» այն բանից հետո, երբ ավելի քան 40 000 օգտատերեր հաղորդել են համակարգի խափանումների մասին:

Downdetector-ը, որը վերահսկում է խափանումները՝ համադրելով մի քանի աղբյուրներից իրավիճկի մասին հաշվետվությունները, ասել է, որ 40 377 օգտատեր հայտնել է Zoom-ի հետ կապված խնդիրների մասին: Տուժած օգտատերերի իրական թիվը կարող է տարբեր լինել:

«Մենք խնդիր ենք հայտնաբերել հանդիպումներ սկսելու եւ դրանց միանալու հետ կապված: Մենք կշարունակենք հետաքննությունը եւ թարմացումներ կտրամադրենք՝ դրանց առաջացմանը զուգընթաց»,- ասվում է Zoom-ի հաղորդագրության մեջ: