Մայամիում Doroni-ն սկսել է «անձնական» թռչող ավտոմեքենաների նախնական պատվերներ ընդունել։

Ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ ծրագրում են «ժողովրդավարացնել» ընդհանուր ավիացիան «կիսաինքնավար» ինքնաթիռով։ Գլխավոր տնօրեն Դորոն Մերդինգերն ասել է, որ յուրաքանչյուր ոք, ով ունի ստանդարտ վարորդական իրավունք եւ 20-ժամյա վերապատրաստման դասընթաց, պետք է կարողանա թռչել H1-ով, տեղեկացնում է Robb Report-ը:

Երկտեղանի թռչող մեքենան ունի թեւերի երկու խումբ՝ մեծ օդամղիչներով, 500 ֆունտ ծանրաբեռնվածությամբ եւ անիվներով։ Վերջին առանձնահատկությունն անսովոր է, քանի որ eVTOL-ների մեծ մասը սովորաբար վայրէջք է կատարում հարթակների վրա: H1-ը նախատեսված է սովորական ավտոտնակ մտնելու եւ գիշերվա ընթացքում լիցքավորվելու համար:

Ֆյուզելաժի ծալքերը եւ մեծ օդափոխիչները H1-ին տալիս են ֆուտուրիստական, բայց նաեւ ռետրո տեսք: Ակնկալվում է, որ H1-ը կունենա 60 մղոն հեռահարություն եւ 140 մղոն/ժ առավելագույն արագություն: Մերդինգերն ասել է, որ մարտկոցը կարող է լիցքավորվել 20 տոկոսից մինչեւ 80 տոկոս մոտ 20 րոպեում: Անվտանգության համար կունենա նաեւ պարաշյուտ։

Թռչող մեքենաների մատակարարումները կսկսվեն 2024 թվականի չորրորդ եռամսյակից։ Նախատեսվում է ընդունել 36 նախնական պատվեր։ H1-ի մեկնարկային գինը 150 000 դոլար կլինի: