Արեւմուտքն Իսրայելից պետք է պահանջի կանգնեցնել իր միջուկային զենքի ստեղծման ծրագիրը եւ ոչ թե ընկնի Իրանի հետեւից՝ նրա խաղաղ միջուկային գործունեության պատճառով։ Այս մասին «Ալ Ջազիրայի» հարցազրույցում ասել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսին։

«Մեր միջուկային գործունեությունը դադարեցնել խնդրելուց առաջ Արեւմուտքը պետք է այդ պահանջը ներկայացնի սիոնիստական վարչակարգին, որը զանգվածային ոչնչացման զենք ունի»,- ասել է նա։

Իսրայելը չի մեկնաբանում միջուկային զենք ունենալու հարցը։ Բայց կարծիք կա, որ նա իր զինանոցում 200-400 միջուկային մարտագլխիկ ունի։

Իսրայելը հրաժարվել է թույլ տալ, որ տեսուչներ այցելեն իր ռազմական միջուկային օբյեկտներ եւ չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։