Chevrolet-ը ներկայացրել է Equinox EV նոր էլեկտրական մեքենան, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մեքենայի երկարությունը 4700 մմ է։ Այն կառուցված է General Motors-ի առաջադեմ մոդուլային Ultium հարթակի վրա, որը նաեւ հիմք է հանդիսանում Chevrolet Silverado EV բեռնատարի եւ Chevrolet Blazer EV մեքենայի հիմքում: Նորույթի հիմնական տարբերակը առջեւի քարշակ եւ մեկ էլեկտրական շարժիչ ունի, որը 210 ձիաուժ հզորություն ունի։ Լիաքարշ տարբերակն ունի երկու էլեկտրական շարժիչ՝ 290 ձիաուժ ընդհանուր հզորությամբ:

Chevrolet Equinox EV-ի մարտկոցների հզորությունը հայտնի չէ։ Սակայն առջեւի քարշակունեցող տարբերակների հզորությունը 400 կմ է, իսկ լիաքարշ տարբերակներինը՝ 450 կմ։ Մեքենայի համար ստանդարտ տարբերակ է 150 կիլովատ հզորությամբ DC լիցքավորիչը: