Շաբաթ երեկոյան 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հարավ-արեւելքում, եւ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ խանութների դարակներից իրեր են ընկել, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է AP-ն:

Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարավային Կաոշյուն քաղաքում մետրոյի աշխատամքը ժամանակավորապես դադարեցվել է։ Երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաք Թայբեյում։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը որոշել է, որ երկրաշարժի նախնական ուժգնությունը 6,6 բալ է: Նրա տվյալներով՝ դա տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թայթունգ նահանգում, որը բրնձի մշակման շրջան է՝ հարթ տեղանքով եւ մոտ 8500 բնակչությամբ: