Այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի նոսր բնակեցված հարավ-արեւելյան շրջաններում. ռելսերից դուրս են եկել գնացքների վագոնները եւ փլուզումներ են տեղի ունեցել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով օդերեւութաբանական ծառայությանը:

Երկրաշարժի եպիկենտրոնը եղել է Թայթունգը, որտեղ շաբաթ երեկոյան 6,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:

Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրաշարժի հետեւանքով փլվել է շենք, որում  4 մարդ է եղել, իսկ գնացքը դուրս է եկել ռելսերից. 20 ուղեւորները տարհանվել են, նրանցից ոչ ոք չի տուժել:

Օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է ամբողջ Թայվանում: Մայրաքաղաք Թայբեյում շենքերը կարճ ժամանակով ցնցվել։

Թայվանը գտնվում է երկու տեկտոնական թիթեղների հանգույցի մոտ եւ հակված է երկրաշարժների։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Թայվանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ, իսկ 1999 թվականին 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խլել էր ավելի քան 2000 մարդու կյանք: