Բարեկարգվել և ասֆալտապատվել է մայրաքաղաքի Թումանյան 82 փողոցը․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 82 հասցեի նորակառույց թաղամասում ավարտվել են տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները։

Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2530 քմ ճանապարհային և 457 քմ մայթային հատվածներ։