ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անիրատեսական է համարում ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումն ԱՄՆ-ից։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։    

«Հյուրընկալող երկիրը պարտավոր է  ապահովել բոլոր այլ երկրների պատվիրակությունների հասանելիությունը՝ կազմակերպության շրջանակում աշխատանքի իրականցման համար։Մեր դիրքորոշումը հստակ է»,-նշել է նա։