Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե շարունակում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամներին, ղեկավարին եւ PKK–ի քուրդ զինյալներին ԱՄՆ–ից Թուրքիա տեղափոխելու եւ իրավապահ մարմիններին հանձնելու աշխատանքները։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ում գտնվող Թուրքիայի նախագահը հանդիպել է ԱՄՆ–ում ապրող թուրքերի հետ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Էրդողանը նշել է, որ սպասում են ամերիկացի գործընկերներից դաշնակցային վերաբերմունք եւ Ֆեթուլլահ Գյուլենի ու քուրդ զինյալների տեղափոխությունը Թուրքիա կհաջողվի։

Էրդողանը պնդել է, թե Թուրքիան շատ է տուժվել ահաբեկչությունից եւ ԱՄՆ–ը պետք է հասկանա Թուրքիայի զգայունություն այդ հարցում։