Համացանցում հրապարակվել են Hyper Sting կոնցեպտ-ինքնաթիռի պատկերները, որը կարող է ապագայի ամենաարագ մարդատար ինքնաթիռը դառնալ, հաղորդում է The Sun թերթը։

Hyper Sting-ի արագությունը կկազմի 4184 կմ/ժ։ Սա թույլ կտա Նյու Յորքից Սինգապուր հասնել 3 ժամ 40 րոպեում, իսկ Լոնդոնից Պեկին՝ 2 ժամից էլ քիչ ժամանակում։ Ինքնաթիռի ներսում կարող է տեղավորվել 170 ուղեւոր՝ 2 շարքով, յուրաքանչյուրում երեք նստարան, ինչպես, օրինակ, Airbus A320-ում։ Hyper Sting-ի շահագործման համար պատասխանատու կլինի սառը սիթեզով միջուկային ռեակտորը:

Hyper Sting նախագծի հեղինակը իսպանացի դիզայներ Օսկար Վինալսն է։ Նա հույս ունի, որ իր հայեցակարգը կլուծի գերձայնային մարդատար ավիափոխադրումների հետ կապված որոշ խնդիրներ եւ կկարողանա գերազանցել «Կոնկորդ»-ի ցուցանիշները։

«Կոնկորդը» առաջին գերձայնային մարդատար ինքնաթիռներից մեկն է, որը 2003 թվականին հանվել է կոմերցիոն շահագործումից: