ԱՄԷ-ն նոյեմբերին կթողարկի իր առաջին լուսնագնացը։ Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Համադ ալ Մարզուկին, գրում է The National-ը։

Նրա խոսքով՝ «Ռաշիդ» լուսնագնացը, որն անվանվել է Դուբայի իշխող ընտանիքի պատվին, կթողարկվի նոյեմբերի 9-15-ի միջեւ ընկած ժամանակահատվածում Ֆլորիդայում Քենեդի տիեզերակայանից։