Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա նիստ «Սիլվայի գործով»։

Որպես մեղադրյալներ գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ նիստերը տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել արդեն մոտ երեք ամիս։