Միջատաբանները հաշվել են Երկրի վրա բոլոր մրջյունների թիվը եւ այն 20 կվադրիլիոն առանձնյակ է կազմել: Սիդնեյի Macquarie համալսարանի գիտնականների աշխատանքը հրապարակված է The Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Դրա համար մի խումբ գիտնականներ վերլուծել են մրջյունների այս կամ այն ​​կերպ հաշվարկման վերաբերյալ 489 հետազոտություն։ Պարզվել է, որ մրջյունների ընդհանուր կենսազանգվածն ավելի մեծ է, քան բոլոր վայրի թռչուններինը եւ կաթնասուններինը միասին վերցված։ Ավելի վաղ գիտնականները փորձել էին հաշվել մրջյունների թիվը տեղական դիտարկումների միջոցով։

Գիտնականները պարզել են, որ բոլոր ցամաքային մրջյունների 61 տոկոսն ապրում է արեւադարձային անձրեւային անտառներում եւ սավաննաներում: Մրջյուններից ամենաքիչը՝ միջերկրածովյան թփուտներում եւ արեւադարձային փշատերեւ անտառներում:

Միջատաբանները նաեւ ընդհանուր կենսազանգվածը 12 մեգատոն չոր ածխածին են գնահատել, որը կազմում է մարդկության չոր կենսազանգվածի 20 տոկոսը։ Ընդ որում, գիտնականները ենթադրել են, որ իրականում մրջյունները շատ ավելի շատ են:

Հետազոտության արդյունքները հաստատում են այն վարկածը, որ մրջյունները ցամաքային էկոհամակարգերի կենտրոնն են. նրանք տարածում են բույսերի սերմերը, ապրում են այլ միջատների հետ սիմբիոզում, կեր են հանդիսանում մյուս կենդանիների համար եւ այլն։