Վրաստանում բանկի վրա հարձակում գործած անձը պահանջել է ուղղաթիռ, կարթ եւ Ռուսաստանի դրոշ։  Այս մասին սոցցանցում ուղիղ եթերում  պատմել է պատանդներից մեկը։   

Տեսանյութում նաեւ լսվում է, որ հարձակում գործած անձն ասում է, որ միացրել է պայթուցիկ սարքը։  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քութայիսիում դիմակով զինված տղամարդը պատանդներ է վերցրել տեղի բանկերից մեկում։ Շենքում պատանդ է մնում 12 մարդ, որոնց թվում են ե՛ւ հաճախորդները, ե՛ւ հաստատության աշխատակիցները։ Բոլորն արդեն ազատ են արձակվել։