Գլոբալ դժգոհության ձմեռը սարերի հետեւում չէ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ բացելով տարեկան Գլխավոր ասամբլեան, հայտնում է AFP-ն։

«Վստահությունը փլուզվում է, անհավասարությունը պայթում է, մեր մոլորակն այրվում է: Մարդիկ տառապում են, ընդ որում՝ ամենախոցելիները ամենաշատն են տառապում»,- ասել է նա:

Համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման եւ այն պայմաններում, երբ Միացյալ Թագավորության չափ Պակիստանի մի հատվածս վերջերս ջրի տակ է անցել, Գուտերեշը քննադատել է հանածո վառելիքով աշխատող ընկերություններին եւ «բնության դեմ ինքնասպանության պատերազմը»:

«Եկեք ասենք այն, ինչ կա՝ մեր աշխարհը կախված է հանածո վառելիքից: Եկել է միջամտելու Ժամանակը։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք հանածո վառելիքով զբաղվող ընկերություններին եւ նրանց օգնականներին»,- ասել է Գուտերեշը:

Նա բոլոր զարգացած տնտեսություններին կոչ է արել հարկեր սահմանել հանածո վառելիքից ստացվող շահույթի համար եւ միջոցներն ուղղել ինչպես կլիմայի փոփոխության վնասը փոխհատուցելու, այնպես էլ բարձր գների դեմ պայքարող մարդկանց օգնելու համար: «Աղտոտողները պետք է վճարեն»,- ասել է Գուտերեշը: