Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են լարվածությունը Հարավային Կովկասում։

Ըստ Պետդեպարտամենտի՝ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը դյուրացնելու եւ հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանն աջակցելու համար»:

Կողմերը նաեւ քննարկել են ուկրաինական պատերազմին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի համակարգման եւ միասնականության բարելավման ուղիները։ Պետքարտուղարը բարձր է գնահատել «Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ ուկրաինական հացահատիկի շարունակական փոխադրումը Սեւ ծովով ապահովելու հարցում եւ ընդգծել է ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը հարգելու ու Մոսկվային իր պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը»։