Նյու Յորքում Հանուն տնտեսական զարգացման և ժողովրդավարության կազմակերպության նիստի շրջանակում Թբիլիսին, Բաքուն, Կիեւը եւ Քիշնեւն ազատ առեւտրի բարելավման շուրջ արձանագրություն են ստորագրել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։ 

Բացի այդ, երկրները ստորագրել են հյուպատոսական հարցերում փոխօգնության մասին կոնվենցիա։ Չորս երկրների արտգործնախարարները ընդգծել են միջազգային հարթակում համակարգված գործողությունների կարեւորությունը։