Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի մոտ COVID-19 է ախտորոշվեկ, հայտնում է Reuters-ը։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Մարգրետե Երկրորդը մասնակցել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը Լոնդոնում։ Երկու օր անց հայտնի դարձավ, որ նա վարակվել է նոր կորոնավիրուսով։

82-ամյա թագուհին մեկ շաբաթով չեղարկել է իր բոլոր հանդիպումները։ Թագավորական արքունիքի ներկայացուցիչները հրաժարվել են լրացուցիչ մեկնաբանություններից։

Մարգրետե Երկրորդը պատվաստվել էր COVID-19-ի դեմ։