ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​եւ ոչ մշտական ​​անդամների թվի ավելացմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակում։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական ​​անդամների թվի ավելացմանը։ Սա ներառում է մշտական ​​նստատեղեր այն երկրների համար, որոնց մենք երկար ժամանակ աջակցել ենք։ Ժամանակն է, որ այս հաստատությունը դառնա ավելի ընդգրկուն, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ արձագանքել այսօրվա աշխարհի կարիքներին»,-ասել է նա։

Բայդենը հավելել է, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական ​​անդամները պետք է հետեւողականորեն պահպանեն եւ պաշտպանեն ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ զերծ մնան վետոյի կիրառումից, բացառությամբ հազվադեպ արտակարգ իրավիճակների։