Իրանը տարածաշրջանում սահմանների փոփոխություն եւ անկայունություն թույլ չի տա։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին։

«Իրանի զինված ուժերը, հարգելով բարիդրացիության սկզբունքները եւ միջազգային նորմերը, հայտարարում են, որ անկայունություն եւ սահմանների փոփոխություն թույլ չեն տա։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս իրենց խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է Բաղերին։

Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Իրանը շահագրգռված է առանց սպառնալիքների տարածաշրջանի զարգացմամբ։ Ինչ վերաբերում է Իրանի քաղաքականությանը, ապա Թեհրանը հակամարտություններ ու պատերազմներ չի սանձազերծում, բայց չի լռում, երբ դրանք սկսվում են, ընդգծել է նա։ Իրանի ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար, վստահեցրել է Բաղերին։