Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը առաջարկվում է հատկացնել մոտ 30 կմ-ի համար, որպեսզի կարողանան պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել. «Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորապես, տվյալ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»,- ասել է նախարարը: