Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուսական «Միր» քարտերի եւ հնարավոր պատժամիջոցների հարցով խորհրդակցություն կանցկացնի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրներ։

Կառավարության ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ հանդիպմանը կքննարկվեն նաեւ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, Ստամբուլի ֆոնդային բորսայում վերջին բարձր անկայունությունը եւ ընդհանուր տնտեսական իրավիճակը, հայտնել են աղբյուրները։

Թուրքական երկու մասնավոր բանկեր՝ Denizbank-ը եւ Isbank-ը, այս շաբաթ դադարեցրել են «Միր» քարտերի օգտագործումն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ընդլայնել է Ռուսաստանի, այդ թվում՝ վճարային համակարգը կառավարող կազմակերպության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցները։