Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին կին խոսնակ Յաել Բրաուն-Պիվեն հրապարակել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների մասին առաջին զեկույցն այն բանից հետո, երբ ոտնձգությունների մեջ մեղադրվող ֆրանսիացի օրենսդիրների հետ կապված մի քանի գործեր առաջացրել են հասարակության վրդովմունքը, հաղորդում է AP-ը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի հունվարից օրենսդիր մարմնում գրանցվել է ոչ պատշաճ վարքի 40 դեպք, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների։

Համաձայն ֆրանսիական օրենսդրության, եթե հաղորդված իրավիճակները կարող են հանցագործություն համարվել, այդ մասին պետք է տեղեկացվի դատախազությանը: