Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առգրավել է 15,4 տոննա մարոկյան հաշիշ եւ ձերբակալել 49 մարդու՝ հաղթելով թմրանյութերի մաքսանենգության ոլորտում գործող խոշոր ցանցին։

Բանդան համարվում էր ամենախոշորն Իսպանիայում՝ կանոնավոր կերպով ամսական մինչեւ 19,7 տոննա հաշիշ առաքելով Հյուսիսային Աֆրիկայից Պիրենեյան թերակղզի, ասվում է Իսպանիայի քաղաքացիական աստիկանության տարածած հայտարարության մեջ։

Գործողությանը, որը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ իշխանությունները տեղեկացել են հանցախմբի մասին, մասնակցել է մոտ 400 ոստիկան:

Ըստ ոստիկանության՝ մաքսանենգները լավ կազմակերպված են եղել՝ ունենալով բեռնման, արագընթաց մոտորոնավակների, վառելիքի մատակարարումների եւ սննդի առաքման համար նախատեսված առանձին խմբեր։