Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր աշխատակիցներին զինված հակամարտության պատճառով երկրում մեծ զգուշավորություն ցուցաբերել՝ նշելով, որ որոշ տարածքներ հատկապես վտանգավոր են, ասվում է ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության կայքում։

«Զինված կոնֆլիկտի պատճառով Հայաստանում լրացուցիչ զգուշություն ցուցաբերեք։

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին արգելվում է որեւէ ոչ կարեւոր ուղեւորություն կատարել հետեւյալ վայրեր.

- Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջեւանից հյուսիս եւ դեպի արեւելք բոլոր տարածքներ,

- Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճից արեւելք,

- Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճից հարավ եւ Մ10 ավտոճանապարհից արեւելք,

-Արարատի մարզի Երասխ գյուղ,

-Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արեւելք,

- Սյունիքի մարզ,

- Լեռնային Ղարաբաղ մեկնելը դեռ արգելված է։

Գործողություններ:

- Խուսափեք այս տարածքներից:

- Ուշադիր եղեք եղեք շրջապատի նկատմամբ:

- Հետեւեք տեղական ԶԼՄ-ներին,

- Հետևեք դեսպանատանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան էջերին,

- Ծանոթացեք Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ անվտանգության զեկույցին:

- Պլան նախապատրաստեք արտակարգ իրավիճակների համար,

- Ուսումնասիրեք ճանապարհորդի ստուգաթերթը»,- ասվում է կայքում։