Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունը պլանավորում է հաջորդ ընտրություններում հաղթելու դեպքում Լորդերի պալատը (խորհրդարանի վերին պալատը) փոխարինել Ազգերի եւ Տարածաշրջանների պալատով, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով նախկին վարչապետ, լեյբորիստների նախկին առաջնորդ Գորդոն Բրաունի փաստաթուղթը։

Լաբորիտների կողմից մշակվող պետական ​​կառավարման բարեփոխման համաձայն՝ Լորդերի պալատը կվերածվի Ռեգիոնների պալատի։

Անգլիայի Լորդերի պալատը հիմնվել է 14-րդ դարում, այնուհետեւ բաղկացած է եղել բացառապես խոշոր ֆեոդալներից,  որոնց տիտղոսները կարող են տրվել միայն ժառանգաբար: Վերին պալատն իր ներկայիս անվանումը ստացել է 1544 թվականին։ Վերակառուցվել է 1660 թվականին։