Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ:

Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Լ. Խ.-ն (ծնված 1988 թ.), Վ. Բ.-ն  (ծնված 2006 թ.), Ա. Բ-ն  (ծնված 2009 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2014 թ.) և Է. Ս.-ն (ծնված 2016 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: