Հարավային Աֆրիկայում անցկացվող Africa Aerospace and Defense ցուցահանդեսին Թուրքիան ներկայացրել է հինգերորդ սերնդի TF-X կործանիչի մանրակերտը։

Թուրքական TUSAŞ ավիատիեզերական ընկերության ղեկավար Թեմել Քոթիլի խոսքով՝ TF-X-ն առաջին թռիչքը կարող է իրականացնել 2025 թվականին, իսկ 2029 թվականին նախատեսվում է ինքնաթիռը տրամադրել թուրքական բանակին։

Հուլիսին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը մրցույթ է հայտարարել՝ TF-X-ի համար տուրբոֆան շարժիչի մշակման համար։ Ենթադրվում է, որ խոստումնալից էներգաբլոկներից մեկը ինքնաթիռին թույլ կտա մինչեւ 1,8 մախ արագություն զարգացնել։