ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան շարունակի «ուկրաինական տարածքի մի մասը բռնակցել»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանում հանրաքվեները «կեղծ պատրվակ են՝ փորձելու ուժով անեքսիայի ենթարկել Ուկրաինայի մասերը՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտմամբ»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքը որպես այլ երկրի մաս,քանի որ այն Ուկրաինայի մաս է։