Սիրիան Աստանայի գործընթացը (Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ) կենսունակ է համարում, սակայն Անկարային կոչ է անում «ավելի լրջորեն» վերաբերվել այդ ձեւաչափով ստանձնած պարտավորություններին։ ԱՅս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասնել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։

«Մեր բարեկամները՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, շատ լավ գիտեն մեր կարիքները։ Նրանք միշտ պաշտպանել են մեր պահանջները։ Իմ կարծիքով՝ նրանք ճիշտ կողմում են, իսկ Սիրիան աջակցում է Աստանայի գործընթացին։ Ինչո՞ւ, որովհետեւ դա միակ կենսունակ ձեւաչափն է, որի շրջանակում իրական արդյունքներ են ձեռք բերվել։ Շատ ձեռքբերումներ են հնարավոր դարձել Աստանայի գործընթացի շնորհիվ»,-ասել է Միքդադը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։  

Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում որեւէ հանդիպում չի ունեցել իր թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ, եւ ներկայումս երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար երկխոսություն իրականում չկա։