Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով էներգակիրների մատակարարումների կրճատումը եւ գազի արտահանման առանցքային ուղիները Մոսկվայի կողմից խողովակաշարերով փակելը «մեկ ձմեռվա պատմություն չէ», կարծում են Energy Aspects խորհրդատվական ընկերության վերլուծաբանները։  

«Եվրոպան պետք է ռացիոնալացնի պահանջարկը, որպեսզի կարողանա հավասարակշռել շուկան ոչ միայն այս ձմռանը, այլ հաջորդ ձմռանը եւ, հնարավոր է, դրան հաջորդող ձմռանը»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Energy Aspects-ի հետազոտության հիմնադիր Ամրիտա Սենը:

Գերմանիան այս շաբաթ որոշել է ազգայնացնել գազ ներկրող իր խոշորագույն Uniper ընկերությունը՝  կանխելու էներգակիրների եւ գազի գերմանական մատակարարների փլուզումը:

Մեկնաբանելով նավթի շուկայի վիճակը՝ Ամրիտա Սենն ասել է, որ այս տարվա վերջին եռամսյակում նավթի շուկան շատ անկայուն կլինի։ 2022 թվականը մինչ այժմ եղել է 1990 թվականից ի վեր անկայունության երկրորդ տարին, որի ամենաբարձր անկայունությունը գրանցվել է 2020 թվականին:

«Մենք ակնկալում ենք շատ ավելի բարձր գներ տարեվերջին»,-հավելել է նա։