ԵՏՀ-ն երկարացրել է մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներմուծվող ապրանքների մի մասի ներմուծման զրոյական դրույքաչափերը, ասվում է ԵՏՀ առեւտրային բլոկի հաղորդագրության մեջ։

«Չնայած գարնանը ընդունված մաքսային եւ սակագնային կարգավորման միջոցառումների դրական ազդեցությանը՝ դեռեւս կան որոշ զգայուն դիրքորոշումներ, որոնց վերաբերյալ մաքսատուրքերի կամ սակագների զրոյացումը երկարաձգվում է վեց ամսով։ Խոսքը մեկնարկային ցուցակի ապրանքների քառորդ մասի մասին է»,-ասել է ԵՏՀ առեւտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնեւը։ 

Ցանկում կներառվեն նաեւ մի շարք պատրաստի արտադրանքներ, ինչպիսիք են դեղամիջոցները, բժշկական սարքավորումները, լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ռեագենտները։