Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հայտնել են, որ դիմել են երկրի խորհրդարանի ստորին պալատի նախագահին՝ խնդրելով ստեղծել հանձնաժողով՝ Ռուսաստանի կողմից քաղաքական կուսակցությունների ենթադրյալ ֆինանսավորումն իբր հետաքննելու համար, հայտնում է Reuters-ը։

Իրենց նամակում պատգամավորները նշել են, որ այդ քայլը պայմանավորված է ԱՄՆ հետախուզության տվյալների գաղտնազերծմամբ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը հարյուր միլիոնավոր եվրոներ է վճարել օտարերկրյա քաղաքական կուսակցություններին՝ «ընտրությունների վրա ազդելու համար»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» (En Marche) կուսակցության ութ անդամներ նշել են, որ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը դեռ մարում է «ռուսական բանկերի կողմից տրամադրված» վարկը։

«Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ ռուսական կողմը կշիռ կունենա ֆրանսիական հանրային բանավեճերում»,- գրել են պատգամավորները եւ պահանջել ստեղծել հանձնաժողով, որը կստուգի, թե արդյոք ֆրանսիական քաղաքական կուսակցությունները օգուտ են ստացել «ռուսական ֆինանսավորումից»։