Ստեփանակերտի օրվա առթիվ այսօր առավոտյան քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին՝ խնկարկելով մեծ հասարակական գործչի հիշատակը, ում պատվին 1923թ.-ին Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: