Հարավային Ամերիկայում տղամարդը մեկ կիլոգրամ թմրանյութ է կուլ տվել՝ այն Մեծ Բրիտանիա տեղափոխելու համար, հայտնում է The Sun-ը։

2022 թվականի հունիսի 1-ին սահմանապահները Մանչեսթերում ձերբակալել են Բենջամին Նվաոգվուգվուին՝ նկատելով, որ նա տարօրինակ է իրեն պահում։ Նա բացատրել է, որ ժամանել է Փարիզից, որտեղ ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խաղին։

Ավելի ուշ տղամարդուն ուղարկել են հիվանդանոց, որտեղ նրա օրգանիզմից հանել են կոկաինի 79 փաթեթ՝ մոտ 80 000 ֆունտ սթերլինգ արժողությամբ։ Ձերբակալվածի խոսքով՝ իրեն սպառնացել են գանգստերները, որոնք ասել են, որ կսպանեն Նիգերիայում գտնվող իր հարազատներին։ Տղամարդը վախեցել է նաեւ իր երեք երեխաների կյանքի համար։

Նվաոգվուգվուն խոստովանել է հանցանքը եւ դատապարտվել 4 տարի 2 ամսվա ազատազրկման։